«Արցախի հարցը պատերազմի ճանապարհով լուծելու և 2020 թվականին պատերազմի դիմելու ադրբեջանական մոլուցքը, 2021-2023 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան ու օկուպացիան, 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված ռազմական գործողությունները, էթնիկ զտումները ցույց են տվել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը: