Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարճ մեկնաբանությամբ է հանդես եկել, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Թուրքիայի ղեկավարը պատրաստվում է ուղերձ հղել, ինչպես յուրաքանչյուր տարի, սակայն այս տարի Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում յուրահատուկ ցինիկությամբ ասել է, որ տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։