2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է, և, իբր, վաղուց հրապարակված:
2022 թվականի մարտին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։