ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ TRIPP նախագիծն այն վիճակով, ինչպես իրագործվում է, ընդունելի չի, բայց այն բանակցելի է:
«Թուրքիան՝ իր պաշտոնական հայտարարություններով, Զանգեզուրի հարցն այսուհետ չի դիտարկում՝ որպես զուտ Ադրբեջանի հետ համակողմանի համագործակցության բաղադրիչ։ Այն վերածվում է Թուրքիայի ազգային անվտանգության հարցի, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ միջանցքի թեման դուրս է եկել երկկողմ օրակարգից և տեղափոխվել է ռազմավարական առաջնահերթությունների մակարդակ»։