Այսօր ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին և ասաց, որ ամեն գնով պետք է խաղաղություն հաստատեն։
Իրականում, եթե Զինված ուժերին թույլ տրվեր զսպել թշնամուն, այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ըստ այդմ՝ ստիպված ենք թերահավատորեն մոտենալ Փաշինյանի՝ 29.800 քկմ տարածք պահելու և կարմիր գծերը չհատելու խոստումներին, հատկապես, երբ դրանք արդեն հատվել են, իսկ արագ վերականգնել Փաշինյանը չի շտապում: Ավելին, նա փորձում է այդ 150 քկմ-ն առևտրի առարկա դարձնել: