Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ բյուջեի նախագծով ոլորտային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27,2 մլրդ դրամով։ Հատկացված ֆինանսավորման պատճառով Կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22,3 մլրդ դրամով։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բյուջեում էական աճը տրվել է պաշտպանական գերատեսչությանը, ինչը բնական է։
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ քննարկմանը ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ նշեց, որ այն 2021-2022 թվականի գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է։