«Փաստացի արցախահայերն ապրում էին Արցախում, Արցախը համարվում էր Հայաստանի անվտանգության դարպասը, անվտանգության տեսանկյունից Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ենք մենք պարտվել, նա հանձնեց Արցախը, ինչից հետո տեսնում ենք, թե ինչպես է խոսում մարդկանց մոտ, թե Հայաստանը թույլ է, պարտված է, և այլն։ Այդ ամենի հետևանքով նա առանց պատերազմի արդեն հանձնում է Հայաստանի սուվերեն տարածքները»,- նշեց Դավիթ Գալստյանը։