168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե այսօր Շուշին ինչ կարգավիճակում է գտնվում, հայությունը պարտավոր է նշելու Շուշիի ազատագրման օրը, քաղաքն ազատագրելու համար զոհեր են եղել, նրանց հիշատակը պետք է հարգել։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն ասաց, որ առհասարակ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի շրջաններ տարբեր երկրների դեսպանների այցեր կազմակերպելը նպատակ ունի առաջինը՝ լեգիտիմացնել իր պատերազմական հանցագործությունները, այսինքն՝ ռազմական ագրեսիան և պատերազմը սկսելու հանգամանքը։ Երկրորդ՝ միջազգայնորեն լեգիտիմացնել մինչև պատերազմը Ադրբեջանի քարոզչությունը, թե «Արցախի հողերն ադրբեջանական են»։