«Աբու Դաբիում մենք տեսանք շատ պատկառելի կազմով դելեգացիա, ժպիտներ, խաղաղության խոստումներ։ Բայց… բոլորը վերադառնում են իրենց տները, և պարզվում է՝ ամեն ինչ այդքան ուրախ չէ։ Ալիևն ասում է՝ ձև չկա, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ պետք է գան Հայաստանում ապրեն, ոչ մի հայ սահմանապահի երես չենք տեսնելու, չենք էլ ուզում, Էրդողանն ասում է՝ Փաշինյանի դիրքորոշումը մեղմացել է… 2 օր ցնցման մեջ լինելուց հետո արձագանքում է Փաշինյանի խոսնակն ու ասում՝ սուտ է, ոչ մի բան էլ չենք զիջելու»։