Ուրախանում եմ և ցնծում, որ այժմ Աստծո եկեղեցին գեղեցկանում է իր բազմաթիվ զավակներով, և որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ: Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացքներին, տեսնում եմ ձեր հոգևոր ուրախության անհերքելի ապացույցը, ինչպես իմաստունն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը» (Առակ. 15:13):
Եվ այս միջոցով էլ արժանանանք հասնելու Տիրոջ օրվան՝ Սբ. Զատիկի տոնին և արժանապես մոտենանք հոգևոր ճաշկերույթին, մաքուր խղճմտանքով հաղորդվենք անճառելի և անմահ բարիքի հետ և լցվենք երկնավոր օրհնությամբ, նրանց աղոթքներով և բարեխոսությամբ, ովքեր հաճելի եղան հենց Իրեն՝ Քրիստոսին, մեր մարդասեր Աստծուն, Որի հետ և Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն, պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: