Պատմականորեն և աշխարհագրորեն այնպես է ստացվել, որ համեմունքները դարձել են մեր խոհարարական կյանքի անբաժանելի մասը: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու խոհանոցն առանց բուրումնավետ պարունակությամբ տարաների և փաթեթների: Համեմունքներն ազդում են ոչ միայն մթերքի համային հատկությունների, այլև մեր առողջության վրա, ինչի մասին խոսում են ինչպես հին բժշկական գրառումները, այնպես էլ՝ վերջին գիտական հետազոտությունները:
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: