Իրավիճակի ողջ նրբությունն այն է, սակայն, որ սա տեխնիկական հաղթանակ էր: Այն պարզ պատճառով, որ ոչ թե ղալմաղալը հաղթեց քաղաքական մտքին՝ վերջինիս թուլության, նվազ լինելու, այլ տոտալ բացակայության պատճառով: Ինչպես սպորտային հանդիպումներում թիմերից մեկի օգտին է հաղթանակ գրանցվում՝ մրցակցի չներկայանալու բերումով:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես ընդունված է, հաղթում են բոլորը, բացի պետությունից, ժողովրդից ու ճշմարտությունից: Հենց վերջինի՝ ճշմարտության անվերապահ ջախջախումն է հանգեցնում պետության ու հասարակության պարտությանը: