Թեպետ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց դուրս է դասական քաղաքագիտական օրինաչափություններից, բարոյագիտության հիմունքներից և նույնիսկ աստղագուշական ցնդաբանություններից, այնուհանդերձ կա մի գիտական ոլորտ, որով հնարավոր է բացատրել մեր երկրի ներկայիս ներքաղաքական վիճակը։
Հայկական կենցաղում հաստատուն ունի «փողին մուննաթ» արտահայտությունը, որը, մեղմ ասած, դրական նրբերանգներ չի պարունակում և որպես կանոն՝ օգտագործվում է այն դեպքերում, երբ ցանկանում են ցույց տալ, որ դրանով բնորոշվողը հանուն գումարի պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ աներևակայելի թվացող գործողությունների։
Ահա իրականում ո՞րն է մեր՝ հայերիս, թվացյալ ռուսասիրության, ապա արևմտապաշտության իրական պատճառը։