Սեպտեմբերի 27-ին 168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 26-ին Բաքվի դատարանն անցել է ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացման փաստին, և ոչ միայն նրա: Նաև նշել ենք, որ «դատավարության» օրակարգից դուրս չի եկել Ապրիլյան պատերազմը:
Այս տարվա փետրվարին 168.am-ը գրել է, որ Բաքվի «դատավարության» ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողները հիշել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմն ու 2020 թվականի հուլիսյան մարտերը՝ շեշտելով, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատական» գործընթացն իրականում ընդդեմ Հայաստանի Հանրապետության է: