«Կապիտուլյանտն իր ամեն մի ելույթով ու գործունեությամբ ավելի ցինիկաբար է հանդես գալիս և ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում։ Ինչ է նշանակում կանգնել ու մեղադրել ուրիշներին՝ միայնակ թողնելու մեջ։ Սա ասում է մի մարդ, որն Արցախը միայնակ է թողել։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է դաշնակիցներից, որ իրեն մենակ են թողել։ Ալամ աշխարհն իրավունք ունի դաշնակիցներից, միջազգային հանրությունից բողոքելու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։