Պատկերացրեցի՞ք նրա ասածի ողջ ողբերգականությունն և նրա քարոզիչների ողջ անբարոյականությունը։ Ի դեպ, ֆիքսեք նաև աշխարհի թիվ մեկ և ամենաուժեղ կայսրությունում արված նրա մեկ այլ անհեթեթ հայտարարությունը. «Բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես»։ Պատկերացնո՞ւմ եք ամերիկյան վերնախավի դեմքը՝ սա լսելիս»։
Մարդը, ում իշխանության ժամանակաշրջանում և ում իշխանության, ամենաքիչը, անփութության պատճառով հայ ժողովուրդը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաշատ նահատակներն է ունեցել, այլևս չի ուզում նահատակ լինել։ Ու դա ասում է այնպես, կարծես մոտ 5000 նահատակները զոհվելու անդիմադրելի ցանկություն ունեին, մինչդեռ ինքը, ահա, հասկացել է, որ ապրելն ավելի լավ է, քան նահատակվելը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- կառավարության հերթական նիստում իր հերթական/հերթապահ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս միտքը տարբեր ձևակերպումներով կարելի է հանդիպել վերջին տևական ժամանակահատվածի նրա հրապարակային խոսքում, իշխանության տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներում։ Դրանց բոլորի իմաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում «Բաքվի և Երևանի միջև երկխոսություն հաստատելու համար»։