Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։