«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն… 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է բախվել տարբեր խնդիրների, քանի որ չունի սեփական տանիք՝ Արամի 23 շենքից նրանց այս պահին զրկել են։
«Ասում են՝ այս ուժերն են կազմակերպում, այն ուժերն են: Պատասխանում եմ՝ ձեզ պե՞տք է, թե ով է կազմակերպում, գնացեք, որ արցախցին տեսնի ու զգա, որ իրենց մասին մտածում են: Չեմ հասկանում՝ սա սթրես է, յուրատեսակ դեպրեսիա… Կամ պետք է սա կուտակվի ու դուրս գա, կամ չգիտեմ… Զանգվածային դեպրեսիա է մեզ մոտ կամ անտարբերություն: Գուցե պատճառն անելանելիությո՞ւնն է: Օրինակ, ես կուզեի գնալ և արցախցու կողքին լինել, բայց ո՞նց անցնեմ ճանապարհը: Հասկանո՞ւմ եք, ժամանակին բաժանված էինք, հիմա առավել ևս, աղճատել են մանր կտորների, ու միավորվելու ցանկություն չկա: Չէինք սիրում միավորվել, հիմա՝ նույնպես: Ես ևս մոլորված եմ և շատ նեղված»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը: