Փաշինյանի ժողովրդավարական այս բլեֆը, սակայն, բացահայտվել է ոչ միայն արտաքին հարաբերություններում և ոչ միայն թշնամիների կողմից։ Եթե ժողովրդավարություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է անվտանգություն, ապա դա պետք է վերաբերի ոչ միայն արտաքին հարաբերություններին, այլ առաջին հերթին՝ պետության ներքին կյանքին։ Հենց այստեղ է, սակայն, որ փաշինյանական դեմոկրատական փուչիկը պայթում է մեկ այլ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում, Երևանի ամենակենտրոնում քայլում է առնվազն մեկ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, նրա ավտոշարասյունը նվազագագույնն այդքան ավտոմեքենաներից է բաղկացած։
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել է, որ փախչող չի, պատասխանատվությունից խուսափող չի, որ դա դավաճանության նման մի բան է:
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցություններն առցանց ձևաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը (Բայրամովը, իհարկե, արդեն ասել է, թե դա այդքան էլ արդյունավետ չէ, բայց տվյալ դեպքում, կարևոր չէ), բացի այդ երկրի հետ վարվող ստվերային գործընթացի մասին հերթական բացահայտումից, նաև խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականության խորհրդանշականությունն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։