«Ի՞նչն է խանգարելու ադրբեջանցիներին՝ մեզ հետ անել այն, ինչ անում էին 90-ականներին, երբ մեկ ամսում 30 անգամ պայթեցնում էին Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը։ Ո՞վ է ասել, որ «Գազպրոմ» ընկերությունը կերաշխավորի այդ գազատարի անվտանգությունը, իհարկե չի անի, այդ անվտանգությունն իր վրա չի՛ վերցնի»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կունենա նաև պարենային անվտանգության խնդիր, որովհետև խցանվում է արտաքին աշխարհին մեզ կապող գլխավոր ճանապարհը։