«Մինչև 2018 թվականը ինտերնետ շահումով խաղերի ոլոտում կար մոտ 8-10 ընկերություն, 2018 թվականից հետո մնացել է 4 ընկերություն, որից դոմինանտ է 3-ը։ Այս ընկերությունների մասով 2018 թվականից մինչև այսօր ունենք 2037 տոկոսով ինտերնետ շահումով խաղերի խաղադրույքների աճ։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականից»,- ասաց Միքայելյանը։
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ շարժումը գործում է կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով՝ սկսած համացանցային քարոզչական ամենաստորին աստիճանից և ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից:
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է այս օրենքները հետ կանչի ու լսի փորձագետներին, տնտեսագետներին, իրավաբաններին, ոլորտի մասնագետներին, միջազգային լավագույն փորձն ուսումնասիրեն, ոչ թե կազմակերպի ձևական հանրային լսումներ, կեղծ ցուցանիշներ ներկայացնելով՝ PR-վի ու օրենքներ ընդունի, որոնք նոր աղետների առջև են կանգնեցնելու և երկիրը, և քաղաքացուն: Այսօր Հայաստանում լուրջ փորձագետներ կան, որոնք կարող են ասել՝ ինչպես է հնարավոր շուկան դարձնել վերահսկելի: