«Վիվառոն», ըստ տեղեկությունների, իշխանությունների հետ ներգրավված է ստոր քարոզչության մեջ. Սրբազան

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ շարժումը գործում է կեղտոտ  համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով՝ սկսած համացանցային քարոզչական ամենաստորին աստիճանից և ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից:

«Ընդ որում, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է նաև «Վիվառոն», և այլ ընկերություններ, որոնց մասին մեզ պարզապես տեղեկություններ են փոխանցում: Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկություններն այդպես են, ինչ փոխանցում են: Ամենաստորին աստիճանով կեղտոտ համակարգի դեմ ենք գործում, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ընթացքում խորհրդարանի ամբիոնը դարձել է պարզապես հակաքարոզչության և կեղտոտ քարոզչության միջոց, հնարավորություն, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնից: Եվ դրանցից մեկին, որն ինքն իրեն  շատ երևակայել է կյանքում, և նաև որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին մենք դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին»,- մանրամասնեց Սրբազանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև իշխանական լրատվամիջոցներից մեկի լրագրողի՝ իրեն Կրեմլի գործակալ լինելու մեջ մեղադրելուն և ԱԱԾ-ի հերքմանը:

«Պատգամավորների շարքից որակել է, որ ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն չի կարող տալ: Այսինքն, փաստորեն հաստատում են, որ ԱԱԾ-ն գոյություն չունի: Եվ այս հայտարարությունն անհետևանք է մնացել ԱԱԾ-ի կողմից»,- հավելել է Բագրատ Սրբազանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր հայտարարել. 

«Ո՞վ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է՝ ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս