168.am-ի հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը խոսելով Արծվաշենի հետագա ճակատագրի մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում աստիճանաբար մոռացվում Արծվաշենի թեման, ասաց՝ խնդիրն այն է, որ այդ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ այսօր թվացյալ բանակցային գործընթաց է իբրև թե տեղի ունենում, Ալիևը Բաքվից հաթաթա է տալիս, հայկական կողմն էլ դրան չի պատասխանում պատշաճ ձևով։
Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացի մեկնարկից շատ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արծվաշենի մասին։