«Այդ քաղաքականությունը մատնոցախաղ է հիշեցնում, դա քաղաքական հավկուրություն է․ եթե այլընտրանք չունես (իսկ մենք տեսնում ենք՝ Եվրոպական միությունը, ինչպես ասում են, գրկաբաց չի սպասում ու նույնիսկ Ուկրաինայի նման փլուզվող ու ջախջախված երկիրը ելք չունի դեպի եվրոպական շուկա), ինչի՞ մասին է խոսքը։ Պետք չէ՛ նման բաներով կերակրել հանրությանը»։
Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։
Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա հարկային քաղաքականությանը, նկատեց․ «Այսօր մենք ունենք հարկային վարչարարության բավական խիտ փուլ՝ շրջանառության հարկատեսակի հետզհետե չեղարկում, հարկադրույքների ավելացումներ այլ ուղղություններով, գույքահարկի սպասվող շարունակական թանկացում և այլն»։