Մինչև որևէ միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնություն չհստակեցվի հրապարակային փաստաթղթով, ցանկացած հայտարարություն կամ մեկնաբանություն՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կամ միջազգային դերակատարների կողմից, մնալու է բացառապես քաղաքական մանևրի դաշտում, առանց իրական իրավական բազայի։ Իսկ առանց փաստաթղթային հիմքի, հստակ վերահսկողական մեխանիզմների ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, Սյունիքի տարածքում ցանկացած փոփոխություն կարող է վերաճել անդառնալի հետևանքների՝ պետականության ու տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթից որևէ բան չի ստացել, իսկ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար բանակցում էր՝ անձնական շահերը բավարարելու, իր քաղաքական ուժի վերարտադրման հարցում։ Մինչև բանակցությունների սկիզբը բանակցողը մի կարևոր հարց է ձևակերպում՝ ո՞րն է լինելու մեզ համար լավագույն արդյունքը։ Իրատես լինելով՝ այն պետք է պատկերացնել, և ապա հասկանալ, թե քո շահերի ո՞ր տարբերակներն են […]
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պուտինի՝ խաղաղության համաձայնագրի վաշինգտոնյան տարբերակի վերաբերյալ հայտարարությանը և առհասարակ ի՞նչ տեղեկություններ ունի։
Հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին։