Այն ժամանակ ժողովուրդը գրողին ավելի շատ էր ուզում լսել, հավատում էր, բանաստեղծի մեջ տեսնում էր իրեն: Իսկ հիմա ինչ-որ բանից հոգնած է, դա վտանգավոր է: Անտարբերություն կա ամեն ինչի, անգամ ազգային արժեքների նկատմամբ: Աաում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր որդին՝ նկարիչ Վանանդ Շիրազը, ում հետ զրուցել ենք հայրիկի, մշակույթի, մտավորականների լռության և այլ հարցերի մասին։