2021 թվականի մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր խմելու ջրի մեծ խնդիր ունեն, քանի որ թշնամու զավթած տարածքներում են մնացել ջրի ակունքներ։ Գեղամասարում, Նորաբակում և մի քանի այլ գյուղերում ջուրը կա՛մ քիչ է, կա՛մ առհասարակ չկա։ Արդեն երրորդ տարին է՝ այդ գյուղերի բնակիչների հույսը մնացել է անձրևը: Եթե տարին տեղումնառատ է լինում, ջուրը շատանում է, ու նրանք կարողանում են խմելու ջուր ունենալ և դույլերով այլ տեղերից չեն բերում։
Ադրբեջանը շարունակում է տարբեր մեթոդներով սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի սահմաններին։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ թշնամու դիրքերը տեսնում են, սակայն դեռևս տեխնիկայի տեղաշարժ չեն նկատել։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։