Լույս է տեսել «Խավիարային դիվանագիտություն» հայտնի զեկույցի հայերեն թարգմանությունը։ Բաքվի կոռուպցիոն սկանդալի, եվրապաշտոնյաներին փողով, խավիարով ու թանկարժեք նվերներով գնելու, Եվրոպային լռեցնելու փաստերը ներկայացնող հայերեն գրքի պանելային քննարկման ժամանակ թարգմանիչ- լրագրող Սիրանույշ Մուրադյանն ասաց․
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի բոլոր կաշառակեր պաշտոնյաներին, որոնք ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: