Համալսարանն այդպես էլ չավարտած Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու՝ ուղիղ հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում ավելի քան 5000 զոհերի գնով ինքը գիտելիք է ստացել, բացել է աչքերը, ինչ-որ բաներ է հասկացել։ Թե ինչ է անում այդ գիտելիքի ու հասկացածի հետ, որտեղ և ինչպես է ձևակերպում, որևէ նշանակություն չունի։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ խայտառակ ու անբարոյական լինելով հանդերձ, միանգամայն սպասելի էր, որովհետև իշխանությունը գործում է հաշվարկված ու համակարգի սկզբունքով:
Անկախ կապիտալի ծագման վայրից, Կարապետյանների կապիտալի ֆունկցիոնալ նշանակությունն ազգային է, ինչը հակոտնյա է Փաշինյանի գլխում կատարվող կենսաքիմիական գործընթացների արդյունքում ծնված անառողջ մտասևեռմանը կամ այլ ուղեղային կենտրոններում մշակված պլանին։ Այսպիսով, մինչ հասարակության՝ նյութամտավոր իմաստով ընչաքաղց հատվածն իր բնազդային խրախճանքն է ապրում «հատիկ առ հատիկ» թատրոնով, Փաշինյանը հատիկ առ հատիկ փորձում է վերացնել հայկական ինքնության, ազգային նկարագրի բոլոր բաղադրիչները։
Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագիրը» մտասևեռում դարձրած Նիկոլ Փաշինյանին իրականում չի հետաքրքրում խաղաղությունը՝ հասկացության բովանդակ ու ընդգրկուն իմաստով։ Այդ փաստաթուղթը նրա համար սոսկ իրենից ուժեղից ապահովագրվելու երաշխիք է՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու նպատակով։