Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:
Երբ դժվարանում ես աղոթել, կամացուկ սաղմոսերգիր: Դա նույնպես աղոթք է: Սաղմոսերգությունը մեղմում է սիրտը, քաղցրացնում ու ջերմացնում իր հոգևոր էներգիայով: Եվ այդկերպ լավագույն պայամաններն է ստեղծում, որպեսզի մարդը ախորժի աղոթքը: Մի քիչ ընթերցանությունը, ջերմեռանդ աղոթքը, երկրպագությունները, սաղմոսերգությունը ինձ համար լծակ են հոգևոր կյանքում: