168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել հարաբերություններ, գուցե ճակատագրի հեգնանք է կամ այլ բան, որ հենց Թուրքիան է Հայաստանի հարևանը, սակայն ՀՀ հասարակ քաղաքացուն այդ հարաբերությունների հաստատումն ի՞նչ է տալու, սրա մասին որևէ խոսք նույն իշխանությունը չի ասում։