Անկախության հռչակագիրը երբևէ չի կարող քննարկման առարկա լինել, որպես իրավական փաստաթուղթ՝ այն իր իրավական տեղն ու դերն ունի, անփոփոխելի է, ինչպես նախատեսված է Սահմանադրության նախաբանում։
«Ունենք հանձնարարական, որ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի: Ինչո՞ւ ոչ հայեցակարգ, այլ միանգամից Սահմանադրություն, որովհետև ժամկետի խնդիր ունենք, երկրորդ՝ հայեցակարգի վրա շատ երկար աշխատանք տարվել է վերջին 2-3 տարիների ընթացքում, ունենք հայեցակարգային փաստաթուղթ: Գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին, իրենք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից թեմա առ թեմա, գլուխ առ գլուխ կարողանալու ենք իրենց հետ քննարկել»,- ասաց նա: