Եթե սակավարյունությունն արագ է զարգացել, արդեն շատ ծանր երևույթ է։ Այն տրավմաների հետևանք է, լինում է ծննդկանների մոտ։ Կարող է արագ սակավարյունություն զարգանալ ու պետք է շտապ ներարկել էրիթրոցիտար զանգված։ Հետևաբար, շատ կարևոր է դոնորության զարգացումը։ Մեր քաղաքացին պետք է հասկանա ու պատասխանատու լինի թե՛ իր, թե՛ շրջապատի համար։ Առողջ մարդը տարվա մեջ ամենաքիչը երեք անգամ կարող է արյուն հանձնել։ Առանց արյան՝ կյանք չկա։ Մենք կարող ենք կորցնել կյանքեր՝ չունենալով համապատասխան խմբի համատեղված արյուն։
«Արյունաբանական հիվանդություններից հիմնականում ոսկրածուծի հետ կապված խնդիրների դեպքում են հիվանդները դիմում՝ արտերկրում բուժվելու համար, մասնավորապես, արյան քաղցկեղի: Ոսկրածուծի փոխպատվաստման տարբեր տեսակներ կան. աուտոլոգ փոխպատվաստումը Հայաստանում իրականացվում է, այսինքն՝ երբ հիվանդից իրենց են փոխպատվաստում: Իսկ ալոգեն փոխպատվաստում, այսինքն՝ այլ դոնորից ռեցիպիենտին փոխպատվաստում, ցավոք, դեռևս Հայաստանում չի իրականացվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Գերմանիայում մասնագիտական գործունեությունը ծավալող բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը: