Ցավոք սրտի, մերօրյա իրականության մեջ նմանօրինակ ձևակերպումները, որը հատկապես տեղի է ունենում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, միջին վիճակագրական քաղաքացին ընկալում է հետևյալ կերպ․ «ինչ էլ լինի՝ մեկ է, մենք այդ սպառազինությունը անգարներից չենք հանելու», և այս ընկալումը, բնականաբար, թուլացնում է և՛ մեր հասարակության իմունիտետը, և՛ բացասական ազդեցություն է ունենում մեր ԶՈՒ-ի վրա առհասարակ։
Տարածաշրջանում ակտիվ վերադիրքավորումների այս փուլում Ադրբեջանը հետ չի կանգնում իր ագրեսիվ վարքագծից, ճնշումների միջոցով փորձում է առավելագույնը ստանալ Փաշինյանից, իսկ ռեգիոնալ, գլոբալ խորքային փոփոխությունների դեպքում դեռևս սպասումներ ունի նպաստավոր իրավիճակի դեպքում Հայաստանի հետ խնդիրները լուծել ուժի գործադրման եղանակով։