Հայաստանի վարչապետը կողմ է ոչ միայն իր երկրի, այլև հարևան Վրաստանի եվրոպական ուղեծրին, ինչի մասին Ստրասբուրգում մանրամասն պատմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտն այս պահին Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության սառեցումն է: Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրամիություն` ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական իմաստով։
Հայ-ադրբեջանական սահմանին ժամանակավոր անդորր է՝ մեծ փոթորկից առաջ։ Ադրբեջանական բոլոր առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները ՀՀ ինքնիշխան տարածքում, ըստ էության, ռազմական պլացդարմներ են Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զարգացնելու նպատակով։