«Եթե 50 դիվերսանտ համապատասխան մետաղով շերտավորված կոնտեյների մեջ տեղավորվելով՝ գա Մեղրի, գրոհի այն կրակակետերը, որոնք հակառակորդի հարձակումը կարող են ճնշել, ի՞նչ եք անելու։ Կրկնում եմ՝ նման վտանգ կա, բայց կա նաև ժամանակ շահելու շանս»,- ասաց Վովա Վարդանովը՝ ընդգծելով՝ Հայաստանը պարտավոր է դառնալ ռազմականացված, ազգ-բանակ պետություն՝ թշնամու թիրախում չհայտնվելու համար։
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ Հայաստանի համար ռազմականացումը խիստ անհրաժեշտ է և անխուսափելի, քանզի շրջապատված ենք թշնամական օղակով, ուստի, եթե նախկինում կարող էինք մտածել, որ այդ օղակից մեզ կարող է պաշտպանել նաև մեր դաշնակից Ռուսաստանը, ապա հիմա այդպես մտածելու իրավունք պարզապես չունենք, որովհետև մեր դաշնակիցն ինքն է ներքաշված հյուծիչ պատերազմի մեջ, որում ներդրել է […]