Մեծ Բրիտանիան հավատարիմ է մնում խաղաղության ու անվտանգության խթանմանը՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ ողջ աշխարհում․ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն այս դիտարկումներով սկսեց իր ելույթը «Հարավային Կովկասի անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողովում։