Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին բերած սարսափելի աղետները Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը շատ հաճախ փորձում է քողարկել կենցաղային խնդիրների տակ։ Պարբերաբար հայտարարում են, թե այսքան ճանապարհ են ասֆալտապատել, այսքան դպրոց ու մանկապարտեզ են կառուցել-վերակառուցել, այսքան ջրագիծ են անցկացրել, գյուղական ճանապարհների լուսավորության հարց են լուծել։
Բոլորն էլ ենթակա են հեռացման, որովհետև ամեն մեկն իր տեղում ձախողել է, և դա եղել է կառավարության ղեկավարի գլխավորությամբ, ով այդ բոլոր ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է։ Եվ եթե պետք է ինչ-որ մեկին հեռացնել՝ պետք է սկսել հենց նրանից։
Հաջորդ տարի մի կողմից՝ պարտքերի սպասարկման գումարներն են ավելանալու, մյուս կողմից՝ ահագնանում են բյուջեի ռիսկերն ու ֆինանսական դժվարությունները։ Դրանք կարող են կառավարությանը մղել նոր արկածախնդրության՝ ինչպես մեծածավալ նոր պարտքերի ներգրավման, այնպես էլ՝ հարկային բեռի ու ճնշման ավելացումների միջոցով ֆինանսական ճեղքերն ինչ-որ կերպ լցնելու համար։