«Ո՞ր իրավական ակտով են ասում, որ հայտարարագրում նվիրատվության նշում կատարելը բավարար է, որպեսզի դուք հարկային պատասխանատվությունից ազատվեք: Ոչ միայն հանրային խոսույթում մանիպուլացնում են, այլ նաև խաբում են և անձին դրդում են ոչ իրավաչափ գործողության, որ հետո գնան տուգանքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։