Եկեղեցին հավաքական մի ուժ, միության մի կենտրոն է եղել ազգի համար։ Այն մեզ համար եղել է հայրենիք, եղբայրասիրություն ներշնչող մի վայր, վշտաբեկ սրտի համար մխիթարության մի ապաստարան և դուռ՝ հույսով լեցուն երկնքի։ Ուրիշ որտե՞ղ կարող ենք այնչափ ուժ և ապահովություն զգալ, որչափ եկեղեցու մեջ։ Որտե՞ղ կարող ենք լսել հայրենիքի ձայնն ու մեր նախահայրերի խոսքերը, եթե ոչ՝ եկեղեցում։ Այստե՛ղ, այս սուրբ կամարների ներքո է, որ մեր նախնիները խոսում են մեզ հետ, ոգևորում ու գոտեպնդում են մեզ մեր տկարացումների ժամանակ։
Հոգևոր կյանքը ոչ միայն հոգևորականի, եկեղեցի այցելող մարդու նաև մյուսների համար է: Չհավատալը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Հոգևորականը մարդ է՝ մարմնից, հոգուց, մսից ու ոսկորներից կազմված:
Մարդկային կյանքի իմաստը պատմության ընթացքում եղել է մարդկային մտածողության, կրոնական գաղափարների և փիլիսոփայական մտքերի մշտական ուսումնասիրության առարկա։ Սա հարց է, որը յուրաքանչյուր մարդու կանգնեցնում է դրա առջև՝ հասկանալու իրեն ու աշխարհը և կերտելու իր գոյությունը։ Մարդկային կյանքը, լինելով ժամանակի ու տարածության մեջ, ունի ոչ միայն կենսաբանական կամ սոցիալական նշանակություն, այլև խորը հոգևոր ու բարոյական չափորոշիչներ։
Սերը չի կարող տրամաբանության կողմից պարտադրված լինել: Սերը վեր է տրամաբանությունից: Այդ պատճառով էլ աշխարհիկ տրամաբանության չափանիշները չենք կարող կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր սիրում են Աստծուն: Սրբերն իրենց տրամաբանությամբ են առաջնորդվում, որը տարբերվում է աշխարհիկից, որովհետև նրանց տրամաբանութունը «սիրո» տրամաբանություն է: Այնպես որ, Եկեղեցին մեզ չի սովորեցնում ուղղակի լավ մարդ դառնալ, չնայած դա էլ է սովորեցնում: Դա դեռ այբբեն է: Մեր Եկեղեցին սովորեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի անձը սիրել:
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում:
Երբ իսկապես ճանաչում ես Աստծուն, տեսնում ես, որ առաջանում են շատ հանգամանքներ, որոնք բարդացնում են Աստծո հետ մեր հարաբերությունները։ Շատ երևույթներ պարզապես անիրագործելի են դառնում, առաջին հայացքից անհաղթահարելի թվացող դժվարությունների ենք հանդիպում: Փոխվում ենք նաև մենք. եթե մինչ այդ մտածում էինք, որ մեր հավատքի ճանապարհին ամեն բան շատ հեշտ է լինելու և Աստված օգնելու է մեզ, ապա այդ պահից սկսած է, որ տեսնում ենք փորձությունները։