«Ես, կարծում եմ՝ ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ, որովհետև ակնհայտ էր, որ հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, ըստ որի՝ «ՀՀ իշխանություններն այդպես էլ չճանաչեցին Արցախի անկախությունը, և, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար ու Արցախում կռվեր Հայաստանի կողմից»։