Ակտիվ քնի փուլը, որի ժամանակ մարդիկ երազ են տեսնում, մեծահասակների մոտ զբաղեցնում է ընդհանուր քնի ժամանակի 10-20%-ը: Նորածինների մոտ այն հասնում է ընդհանուր քնի ժամանակի 80%-ին, չորս ամսականում՝ 40%-ի, իսկ երեք տարեկանում՝ արդեն 30%-ի։ Հաշվի առնելով սա՝ կարելի է ենթադրել, որ երեխաները պետք է շատ երազներ տեսնեն, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է նյարդաբան, սոմնոլոգ Նատալյա Կոնշինան։