«Այսօր հավաքվել ենք նշելու Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձը, բայց եկել ենք մի փոքր տագնապով, խորին մտահոգությամբ, եկել ենք նաև մեր փորձառությունը, մեր կոչը հնչեցնելու մեր ժողովրդին, համայն հայությանը, Արցախին և ասելու, որ մենք գտնվում ենք շատ վտանգավոր եզրափուլում»,- այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։