«ՔՊ-ն կարո՞ղ է ինքնիշխանությունից խոսել: Երբ վերջին անգամ Գեղարքունիքում էինք՝ մարզային այցի, մեզ խնդրեցին անջատել տեսախցիկները, և մի տղա ուղղակի բարձրացավ ու ասաց՝ հաջորդ անգամ, երբ ինքնիշխանությունից կխոսեն, ասեք, որ այս սարի վրա զինվորի մարմին կա, որից էլ բան չի մնացել, որը չենք կարողանում իջեցնել: Այսինքն՝ ՀՀ-ն իր սահմանների նկատմամբ վերահսկողություն չունի, նահատակների մարմիններն իր տարածքում գտնվում են սարի վրա, չենք կարողանում մասունքները հետ իջեցնել»: