«Նռնաձորից նորից հարթավայր է սկսվում, մինչև Նռնաձոր՝ Ադրբեջանի կողմից ճանապարհ կա։ Վահագն Խաչատրյանն անհեթեթ բաներ է դուրս տալիս։ Որտեղի՞ց պիտի միլիարդներ հոսեն, եթե միջանցքը մերը չէ։ Երկրորդ, եթե խոսքը վերաբերում է Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումներին, տարեկան ծավալն առավելագույնը 200 հազար տոննա է։ Լոգիստիկայի տեսանկյունից՝ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունն արտաքին աշխարհի հետ տարեկան 4-5 մլն տոննա է։ Հայաստանի տարածքը 30 հազար քառ․ կմ է, բնակչությունը՝ 3 մլն։ Իսկ Նախիջևանը թերզարգացած մի տարածք է»:
«Մենք ասել ենք, այս դեպքում կոնկրետ ես ու մեր համագյուղացիները, որ դեմ չենք, դեմ կարող ենք լինել միայն մի դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով նվիրատվության նման լինի այդ ճանապարհը։ Մյուս դեպքերում, եթե ճանապարհի բացումն օգուտ պետք է տա մեր գյուղին, մարզին, ժողովրդին՝ միանշանակ կողմ ենք։ Չգիտեմ, մի օր ամեն ինչ պետք է վերջանա…»։
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, կառուցապատման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող Արմեն Սաքապետոյանն է։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի պահանջներին և ասել էր. «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։