Երբ արդեն հայտնի էր, որ ուկրաինական ուժերը մտել են ՌԴ տարածք՝ Կուրսկ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in TV-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այսօրվա հնարավորություններն օգտագործելով՝ ցանկացած խմբավորում կարող է ներթափանցել Ռուսաստան, այլ հարց է՝ ինչ խնդիր է ցանկանում լուծել՝ դիվերսիոն թափանցո՞ւմ է, ճակատային գործողություննե՞ր են, որոնք փոխում են բնագծերը և այլն: