Բաժիններ՝

Ելակի օգտակարության ու վնասի մասին

Ելակը օգտակար է, քանի որ բնական հակադեպրեսանտ է, երկաթի աղբյուր, ինչպես նաև պաշտպանում է գլխացավից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։

«Ելակը պարունակում է վիտամիններ, մանրաթելեր և հակաօքսիդանտներ, երկաթի, ֆոսֆորի, ֆոլաթթվի, մանգանի և կալիումի լավ աղբյուր է, ամրացնում է իմունային համակարգը, նորմալացնում է նյութափոխանակությունը, պաշտպանում է սրտանոթային համակարգը, օգտակար է լնդերի համար, պաշտպանում է գլխացավից, քանի որ պարունակում է նյութեր, որոնք նման են ասպիրինի բաղադրությանը, բարելավում է մարսողությունը և նպաստում քաշի կորստին»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սուխորուկովան։

Նա նաև նշել է, որ ելակի սերմերում պարունակվող ցինկը բարձրացնում է լիբիդոն և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Ելակը բնական հակադեպրեսանտ է, այն մեծացնում է սերոտոնինի և դոֆամինի արտադրությունը:

«Սակայն ելակը կարող է բացասաբար ազդել ատամի էմալի վրա և խորացնել կարիեսը: Եթե ելակ ուտում եք դատարկ ստամոքսին, դա կարող է առաջացնել ստամոքսի գրգռում, ուստի ավելի լավ է այն խառնել մածունի, սերուցքի կամ թթվասերի հետ»,- ասել է բժիշկը։

Կարդացեք նաև

Գաստրոէնտերոլոգը հավելել է, որ ելակ խորհուրդ չի տրվում պեպտիկ խոցով ու գաստրիտով տառապողներին, ինչպես նաև հատապտղի նկատմամբ ալերգիա ունեցողներին:

Տեսանյութեր

Լրահոս