Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասել էր՝ Սահմանադրությունը փոխվում է, Արցախի մասին հիշատակումն այնտեղից հանելու համար, քանի որ, ըստ նրա՝ պատերազմ կլինի, եթե Անկախության հռչակագրում մնա Արցախի մասին հիշատակումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանությունների քննադատություններին՝ ուղղված ՀԱՊԿ-ին, հիշեցրեց, թե նախկինում ինչպես էին ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տանում ՀՀ առաջնագիծ` ցույց տալու այնտեղ ՀԱՊԿ-ի դերակատարությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Հայաստանի ու Արցախի շուրջ, ամենայն հավանականությամբ, իրար բացառող գործընթացներ չեն։