«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,– ասված է հաղորդագրությունում։
«Նարեկածին» ազգային զարդեր ներկայացնող ընկերության հիմնադիր Էլեն Արզումանյանը, որն իր զարդերն աճուրդով վաճառում է՝ գումարն ուղղելով բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնություններին, «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով պանելային քննարկմանը նկատեց.