«Եթե Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) իր որոշումներով ինքն իրեն հեղինակազրկում է, արդյո՞ք դատավորները դրա մասին չպետք է բարձրաձայնեն: ԲԴԽ ձևավորման օրվանից սկսած՝ առաջին իսկ քննարկմանը ես բարձրաձայնել եմ դատարանների ծանրաբեռնվածության խնդրի մասին: Դա մեր քաղաքացիների շահից է բխում, որ դատավորները ողջամիտ ժամկետներում քննեն իրենց գործերը: Դատավորներն ընդհանրապես կարող են չանհանգստանալ այդ մասին: Դա պետության պոզիտիվ պարտականությունն է, որ ապահովի նորմալ, մարդկային պայմաններ այդ գործերի քննության համար: Եթե պետությունը դա չի անում, դատավորի դերակատարությունն այնտեղ մինիմալ է»
Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները`էական կարգապահական խախտման հիմքով։ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ նա հրապարակայնորեն […]